Friday, 26 04 2024
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև

France Télécom-ի նախկին ղեկավարը դատապարտվել է աշխատակիցների զանգվածային ինքնասպանության պատճառով

Ֆրանսիայում դատարանը մեղադրանք է առաջադրել France Télécom (ներկայում՝ Orange), Ֆրանսիայի հեռահաղորդակցական ընկերության նախկին գլխավոր տնօրեն և նախագահ Դիդյե Լոմբարդին՝ օպերատորի աշխատակիցների զանգվածային ինքնասպանության դեպքի պատճառով՝ հայտնում է BBC News-ը:

77-ամյա Լոմբարդը դատապարտվել է 12 ամսվա ազատազրկման, որից նա միայն չորս ամիս կանցկացնի ճաղերի հետևում, քանի որ մնացած ութ ամիսները պայմանական են նշանակվել: Նրանից կպահանջվի նաև 15 հազար եվրո տուգանք վճարել: Նմանատիպ պատժի են դատապարտվել նաև ընկերության երկու առաջատար մենեջերներ:

Դատարանը Լոմբարդին և ընկերության երկու մենեջերներին մեղավոր է ճանաչել ենթակաների նկատմամբ հոգեբանական բռնության պատճառով, ինչի արդյունքում ընկերության մի շարք աշխատակիցներ ինքնասպանություն են գործել: Բացի այդ, հեռահաղորդակցման օպերատորի ևս չորս առաջատար մենեջերներ դատապարտվել են այս հանցագործությանը մասնակից լինելու համար և դատապարտվել են չորս ամսվա փորձաշրջանի և յուրաքանչյուրի համար 5 հազար եվրո տուգանքի: Լոմբարդի փաստաբանը ասել է, որ իր պաշտպանյալը մտադիր է բողոքարկել դատավճիռը:

Դատավարության ընթացքում քննվել է France Télécom-ի 39 աշխատակցի գործ, նրանցից 19-ը ինքնասպանություն է գործել, 12-ը ինքնասպանության փորձ է կատարել: Մնացած ութ անձինք սկսել են տառապել ընկճվախտից․ պատճառը ընկերությունում նրանց կրած տառապանքներն են՝ եզրակացրել է դատարանը:

2000-ականներին France Télécom- ի ղեկավարությունն իրականացրել է ընկերության զանգվածային վերակազմավորում: Հեռահաղորդակցման օպերատորի բարձրագույն ղեկավարությունը նախատեսում էր կրճատել 22 հազար մարդու և վերապատրաստել 10 հազար աշխատակիցների:

Վերակազմավորման շրջանակներում ընկերությունը իր մի շարք աշխատակիցների տեղափոխել է այլ քաղաքներ՝ իրենց ընտանիքներից հեռու, ոմանց վստահել է աշխատանք, որը նրանք համարում էին նվաստացուցիչ:

Նման ճնշման արդյունքը զանգվածային ինքնասպանություններն են եղել: Ինքը՝ Լոմբարդը, խոստովանել է, որ այդ միջոցառումները կարող էին տխրեցնել ընկերության որոշ աշխատակիցների, բայց հրաժարվել է խոստովանել, որ դա կարող էր ինքնասպանության պատճառ լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում