Sunday, 07 06 2026
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է

Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված Հայ-հրեական հուշ-երեկո Մոսկվայում

Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայի Ն.Նեկրասովի անվան Կենտրոնական գիտական գրադարանում անցկացվեց հայ-հրեական հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ երեկոն կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ` Մոսկվայի Կառավարության աջակցությամբ, «Արարատ» մշակութային միության և «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ի, «Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի հետ համատեղ:

Երեկոյին ներկա են եղել և ելույթներով հանդես եկել ռուսաստանյան պետական մարմինների ներկայացուցիչներ, ռուս, հրեա և հայազգի անվանի հասարակական և քաղաքական գործիչներ` ՌԴ Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա.Բալբերովը, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ի.Չերնիշենկոն, Մոսկվայի կառավարությանը կից Ազգությունների հարցերով խորհրդի խորհրդական Վ.Կարապետյանը, ՌԴ Հասարակական պալատի անդամ, լրագրող, կինոքննադատ, «Հոլոքոստ» հիմնադրամի նախագահ Ա.Գերբերը, «Հոլոքոստ» հիմնադրամի համանախագահ Ա.Ալտմանը, ՌԴ Գրողների միության անդամ, «Рука помощи» հրեական բարեգործական հիմնադրամի տնօրեն Ալ.Կիրնոսը, «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յու.Նավոյանը, «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանը: Ներկաներն իրենց ելույթներում ընդգծեցին, որ Հայոց ցեղասպանությանը ժամանակին և համապատասխան իրավական, քաղաքական գնահատական տալու դեպքում, հնարավոր կլիներ կանխել Հոլոքոստը և մարդկության դեմ գործված՝ պատմությանը հայտնի այլ հանցագործությունները:

Կազմակերպիչները նշել են նաև, որ նպատակ ունեն հետագայում ևս հանդես գալ համատեղ նախաձեռնություններով ` ընդգրկելով նաև ցեղասպանության և մարդկության դեմ իրականացված այլ հանցագործությունների ենթարկված ազգերի համայնքներին:

Երեկոյի մասնակիցները խոսել են նաև 20-րդ դարում երկու ժողովուրդների հետ տեղի ունեցած ցեղասպանությունների հետևանքների, դրանց համաշխարհային հնչեղությանն, միջազգային ճանաչման կարևորության մասին:

Երեկոյի շրջանակներում ներկայացվել է Մեծ եղեռնին և Հոլոքոստին նվիրված, Հայաստանից ժամանած երիտասարդ նկարիչ` Վաչագան Պողոսյանի անհատական գեղանկարչական ցուցահանդեսը:

Այնուհետև հնչել են թեմատիկ բանաստեղծություններ և հայ ու հրեական դասականների ստեղծագործությունների երաժշտական կատարումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում