Ռասել Քրոուն մարմնավորելու է բրիտանացի հայնտի շեֆ-խոհարար Մարկո Պիեր Ուայթին, գրում է The Guardian-ը:
«Ռասելը գրել Է սցենարը, նրա ընկերությունը լինելու Է ֆիլմի պրոդյուսերը, իսկ նա կլինի ռեժիսորը և մարմնավորելու Է ինձ», – հայտարարել է խոհարարը:
Նշենք, որ Ուայթը հայտնի Է դարձել 1990-ականներին, երբ 24 տարեկանում դարձել է Harveys ռեստորանի գլխավոր խոհարար: 1995 թվականին նա ճանաչվել է ամենաերիտասարդ շեֆ-խոհարար՝ ստանալով Միշլենի երեք աստղ:











































