Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

101 երեխայի անհետացման դեպք, բոլորն էլ Հանրապետական ծննդատանը. ով է Ռազմիկ Աբրահամյանի՝ դատախազությունում աշխատող հանցակիցը

Երկարատև խոսակցություններից ու պնդումներից հետո, թե Երևանի Հանրապետական ծննդատունը զբաղված է երեխաների վաճառքով, երեկ կարծես թե հաստատվեց: Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Վերջինս կասկածվում է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար: Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ հատկապես Կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է նաև Հանրապետական հիվանդանոցի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: Սրանից առաջ էլ քննվող քրեական գործի շրջանակներում Քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ «Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը 2 կամ ավելի երեխայի նկատմամբ», մեղադրանք էր առաջադրվել ևս մեկ անձի:

Հիշեցնենք, որ Հանրապետական հիվանդանոցի և առհասարակ Ռազմիկ Աբրահամյանի գործունեության վրա ուշադրությունը սևեռվեց Կոտայքի մարզի 33-ամյա բնակչուհի Հայկուհի Խաչատրյանի դեպքից հետո: Երբ ծննդկանը, իր պնդմամբ, ծննդաբերել էր տղա երեխա, ապա իրեն ասել էին, որ երեխան մահացած է ծնվել: Իսկ մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ է երեխայի դիակը: Նախ՝ հիվանդանոցից ասում էին՝ ուղարկել են դատաբժշկական փորձաքննության, ապա՝ թե բժշկական թափոնների հետ աղբն են թափել և այլ վարկածներ: Հայկուհին, սակայն, այդպես էլ չհամակերպվեց իր երեխայի կորստի հետ: Նա ավելի ուշ սոցցանցում արշավ սկսեց՝ հավաքագրելով տեղեկություններ Հանրապետական ծննդատան հետ կապված: Նրան տարբեր մայրեր էին գրում իրենց հետ կատարվածի մասին, ինչն ակնհայտ ցույց էր տալիս, որ այդ հիվանդանոցում ամեն ինչ օրինական չէ:

Ապա այս դեպքին հաջորդեց ԱԱԾ բացահայտումը Հայաստանից դեպի արտերկիր ապօրինի որդեգրումների դեպքի մասին, որից հետո բոլոր կասկածները ուղղվեցին կրկին դեպի Հանրապետական ծննդատուն: Շղթա է գործել. մախ մորը խաբել են, ասել, որ երեխան մահացած է կամ թերաճ, կամ այլ պատճառաբանությամբ երեխային վերցրել են մորից, ապա հանձնել մանկատուն, որտեղից էլ իրականացվել է ապօրինի որդեգրումը դեպի արտասահման:

Հայկուհին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Ռազմիկ Աբրահամյանի և մյուսների ձերբակալություններին, ասաց, որ շատ ուրախ է, որ ներդրում ունի այս գործի բացահայտման հարցում և վստահ է, որ գործի բացահայտման ավարտին կգտնի նաև իր որդուն։ «Ես վստահ եմ, որ իմ որդում կգտնեմ: Ես համառ քայլերով գնում եմ առաջ: Բացի իրենց հակասական խոսքերից, ոչ մի ապացույց չկա, որ իմ երեխան մահացած է: Մի ամբողջ սխեմա է գործել, գործել է տարիներ շարունակ, ու ոչ ոք նրանց ձեռքը չի բռնել: Հարյուրավոր տուժող մայրիկներ կան: Մեկի երեխային են փոխել, մյուսի երեխային խաբեությամբ վերցրել են, ինչ ասես՝ արել են: Սարսափելի պատմություններ կան»,- ասաց Հայկուհին:

Նա նշեց, որ «Հայոց մայրեր» հասարակական շարժում է սկսել, որին արդեն 508 մայր է միացել: Նրանց բողոքներից 101-ը հաղորդում է հանցագործության մասին, որը Հայկուհին արդեն հանձնել է դատախազություն, ապա ոստիկանության 6-րդ վարչությունից կանչել են իրենց։ «Մենք համագործակցում ենք իրավապահների հետ, բոլոր տվյալները տրամադրել ենք իրավապահներին և հույս ունենք, որ կհասնենք արդարության: Ուշագրավ է, որ այդ 101 բողոքն էլ՝ երեխաների փոխելու, անհետացման կամ վաճառքի հետ կապված, եղել է Հանրապետական ծննդատանը:

Պարզապես մայրիկները նախկինում մինչև վերջ չեն գնացել, չեն գնացել դատաբժշկական, երեխայի մարմինը չեն պահանջել: Ես գնացի ու պահանջեցի իմ երեխայի մարմինը, իսկ ինձ ինչ-որ օրգաններ են դեմ տալիս, ասում են՝ մարմինը չկա: Բայց ես հետևողական եղա, ես գնում եմ, նստում եմ փորձագետների հետ ու շատ ադեկվատ մասնակցում եմ ամեն փորձաքննության: Ես վստահ եմ, որ ոչ մի փորձաքննություն չի հաստատի, որ իմ երեխան մահացած է ծնվել: Ես պետք է պարզեմ, թե, ի վերջո, ինչ է կատարվել իմ երեխայի հետ, մեր բոլոր մայրերի երեխաների հետ»,- ասաց Հայկուհի Խաչատրյանը՝ հավելելով, որ իր երեխայի գործով դեռ փորձաքննություններ են գնում, ԴՆԹ դեռ չի առանձնացվել, որ ապացուցվի, որ երեխան իրենն է:

Հայկուհի Խաչատրյանը պնդում է՝ Ռազմիկ Աբրահամյանից, մանկատան տնօրեններից բացի, շղթայում այլ մարդիկ կան, ովքեր օգնել են պարտակել այս հանցագործությունները, և այդ մարդիկ իրավապահ համակարգում են։ «Մեր մայրիկներից մեկի գործով մենք պարզեցինք, որ դատախազությունում աշխատում է Գրիգորի Պողոսյան անունով մեկը, որը հանդիսանում է Ռազմիկ Աբրահամյանի ընկերոջ որդին: Մենք դեպք գիտենք, որ անչափահասին ստիպելով՝ ստորագրել են տվել փաստաթուղթ և նրա երեխան վաճառել են: Ակնհայտ է, որ Գրիգորի Պողոսյանը աջակցել է նրանց այս հանցագործությունների հարցում: Մենք նաև սրա մասին ենք բողոքել ու սպասում ենք: Իրավապահներից շատ բան է կախված: Նրանք միտումնավոր շեղում են գործի ընթացքը: Նույնն էլ իմ գործով եղավ: Ես պահանջեցի ինձ տրամադրել երեխայի մազից, մաշկից և ունք, որպեսզի ուղարկեմ նաև արտասահման՝ փորձաքննության, իսկ հետաքննիչը գնացել և թաց օրգաններ է պահանջել ու վերցրել: Դա նշանակում է, որ վերևից մեկը նրան հրահանգել է այդպես անել, հակառակ դեպքում անհնար է, որ ես գրավոր մազ, մաշկ և ունք պահանջեմ, իսկ հետաքննիչը գնա ու թաց օրգաններ պահանջի: Երբ որ ես այս ամենը համադրում եմ, դեպքերը ուսումնասիրում եմ, հասկանում եմ, որ դատախազությունում կա մի աշխատող, որը հանցակից է Ռազմիկ Աբրահամյանի հետ: Ես կասկածներ ունեմ, որ ինքն է վերևից հրահանգում, թե ինչը ոնց անեն, ապահովում է իրավական մասը, որ ապահովագրեն իրենց»,-ասաց Հայկուհին:

Հայկուհին ասաց, որ, անկախ ամեն ինչից, ինքը ցանկանում է, որ իր հետ համագործակցող բոլոր մայրիկները գտնեն իրենց երեխաներին: Վերջում նոր ինքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում