Movie Body Counts կայքը, որը մասնագիտացած է կինոէկրանին ցուցադրվող մահերի հաշվարկի մեջ, հրապարակել է ամերիկյան ֆիլմերի ցանկը, որոնցում մահանում են մեծ թվով կերպարներ:
Վարկանիշային աղյուսակը գլխավորել է «Մատանիների տիրակալը» կինոէպոսի երրորդ մասը. կայքի վարչակազմը ֆիլմում հաշվել է 836 դի:
Կայքում հիմնական հաշվարկի օրենքը հետևյալն է՝ մահը կամ դին պետք է ցուցադրվեն կադրում:
«Ամենամահաբեր» լիամետրաժ կինոֆիլմերի ցանկում, որը հրապարակել է The New York Times-ը, ընդգրկվել են ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Երկու աշտարակ» և «Մատանիների տիրակալը» եռագրության երկրորդ ու երրորդ մասերը: Երկու ֆիլմերն էլ հագեցած են մասշտաբային ճակատամարտերի տեսարաններով:
«Արքայի վերադարձը» այս մռայլ վարկանիշային աղյուսալում գրավել է առաջին հորիզոնականը:
Երկրորդ տեղում է Ռիդլի Սքոթի «Երկնային արքայությունը (610 մահ), երրորդ տեղում՝ «300 սպարտացիներ» ֆիլմը (600 մահ):







































