ԱՄՆ իշխանությունները որոշում են ընդունել վերսկսելու Apache մարտական ուղղաթիռների մատակարարումները Եգիպտոս, որոք դադարեցվել էին անցած տարի՝ կապված եգիպտացի զինվորականների կողմից երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիի տապալման հետ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Պենտագոնի ներկայացուցիչ, դերծովակալ Ջոն Կիրբիի խոսքով՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը ծանուցել է նման որոշման մասին իր եգիպտացի գործընկերոջը՝ գեներալ-գնդապետ Սեդկի Սոբհիին:
«Նախարարն ընդգծել է մեր ակնկալիքները, որ այդ նոր ուղղաթիռները կօգնեն Եգիպտոսի կառավարությանն ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Իսրայելի անվտանգությանը սպառնացող ծայրահեղականների դեմ պայքարում»,- հայտարարել է Կիրբին:










































