ԱՄՆ Մոնտանա նահանգի Գրեյթ Ֆոլս քաղաքում երեք մարդ է զոհվել խաղատանը տեղի ունեցած հրաձգության արդյունքում. հրաձիգը լիկվիդացվել է, հաղորդում է NBC Montana հեռուստաալիքը:
«Emerald Casino խաղատանը դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած հրաձգության արդյունքում երեք մարդ զոհվել է, իսկ չորրորդ տուժածը տեղափոխվել է Benefis հիվանդանոց»,- Գրեյթ Ֆոլսի ոստիկանությունը հայտնել է Facebook-ում: Ոստիկանները հայտնաբերել են հանցագործին և լիկվիդացրել:
Ոստիկանությունից հայտնել են, որ փակ կլինի նաև խաղատան հարևանությամբ գտնվող Lincoln տարրական դպրոցը: Նշվում է, որ դպրոցի աշխատակիցները և սովորողները միջադեպին ներգրավված չեն եղել: