Քիմիական զենքի պատրաստման համար նախատեսված նյութերի մոտ 88 տոկոսը կամ դուրս է բերվել Սիրիայից, կամ ոչնչացվել: Այս մասին հայտարարել է ՔԶԱԿ-ի և ՄԱԿ-ի համատեղ առաքելության հատուկ համակարգող Դիգրիդ Կաագը:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում նշել են, որ ապրիլին ոչնչացման ենթակա նյութերի տեղափոխման տեմպերը Լաթաքիայի նավահանգիստ արագացել են՝ փոխանցում է Interfax-ը:
«Հույս ունենք, որ մնացած երկու կամ երեք խմբաքանակը դուրս կբերվի ժամանակին՝ մինչ վերջնաժամկետը, սիրիական քիմիական զենքի լիարժեք ոչնչացման օպերացիան իրականացնելու համար»,- հայտարարել են ՔԶԱԿ-ում:
Համաձայն գրաֆիկի՝ քիմիական զենքի ողջ պահեստը Սիրիայից պետք է դուրս բերվի մինչև ապրիլի 27-ը, իսկ մինչև հունիսի 30-ը՝ լիովին ոչնչացվի:









































