SOS նախաձեռնությունն ահազանգում է Լիճքում՝ «Արևիկ» ազգային պարկի մոտ ապօրինի հանքի գործունեության մասին և պահանջում Սյունիքի մարզպետարանից հանրային հաշվետվություն տալ առ այն, թե հանքը մինչև երբ է գործել, ապագայում գործելու՞ է, թե՞ ոչ, ով պետք է պատասխան տա կադրերում ներկայացվող պատկերի համար (արտահոսող աղտոտված վտակներ)։ Տեսանյութի հեղինակը նշում է, որ նկարահանումը կատարվել է հատուկ պահպանվող տարածքում։










































