Հռոմի պապը մանկապղծության մեջ կասկածվող քահանաների գործերից հանել է գաղտնիության հատուկ ռեժիմը:
Ինչպես փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով փաստաթղթին, այսուհետև «պապական գաղտնիքը» չի տարածվի մեղադրանքի, դատավարությունների և դատավճիռների վրա: Միևնույն ժամանակ, սեռական բռնության և մանկական պոռնոգրաֆիայի գործերը կհետաքննվեն «խստորեն պահպանելով անվտանգությունը»:
Բացի այդ, այժմ տուժածներին և վկաներին չեն պարտավորեցնի լռություն պահպանել: