ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պետդեպում իր ելույթի ժամանակ ասել է, որ սառը պատերազմի ժամանակ ամեն ինչ ավելի պարզ էր, քան այժմ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Քերիի կարծիքով՝ այն ժամանակ «ավելի հեշտ էր, քան այժմ կամ, ճիշտ կլինի ասել, ավելի պարզ էր»:
«Ընտրությունն այսքան տարատեսակ չէր, այսքան բարդ չէր: Այն ավելի վառ էր, ավելի հստակ էր՝ կոմունիզմ և ժողովրդավարություն, Արևմուտք և Արևելք, «երկաթե վարագույր»: Եվ շատ բան էր ենթարկվում այդ երկբևեռ աշխարհին»,- ասել է նա:
Իսկ այժմ, Քերիի կարծիքով, աշխարհն «ավելի բարդ է դարձել»: Նա օրինակ է բերել Բալկանները և Մերձավոր Արևելքը՝ այնտեղ ծառացած ուժերով՝ ներառյալ «արմատական իսլամը, իսլամիզմը», ինչպես նաև կտրուկ զարգացող փոփոխությունները:









































