Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչում Մադրիդի «Ատլետիկո»-ն «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում ընդունել էր Լոնդոնի «Չելսի»-ին:
Ժոզե Մոուրինյոն ընտրել էր խիստ պաշտպանողական մարտավարություն, և լոնդոնյան ակումբը հանդիպման մեկնարկային րոպեներից փակվել էր սեփական կիսադաշտում ու ձգտում էր պահպանել 0:0 հաշիվը: «Ատլետիկո»-ն, որը տանտիրոջ կարգավիճակում էր, տիրել էր նախաձեռնությանն ու անում էր հնարավորը «ազնվականներ»-ի դարպասը գրավելու համար:
Այնուամենայնիվ, հյուրերին հաջողվեց արդյունավետ պաշտպանվել ամբողջ հանդիպման ընթացքում ու հասնել ցանկալի արդյունքի:
Այսպիսով՝ «Ատլետիկո» – «Չելսի» խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Բոլոր հարցերի պատասխանը կտրվի «Սթեմֆորդ Բրիջ»-ում կայանալիք խաղում՝ ապրիլի 30-ին:









































