ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ղեկավար պաշտոններ զբաղեցնող տարեց տղամարդկանց մեղադրել է քաղաքական խնդիրներ ստեղծելու մեջ: Այդ մասին հայտնել է BBC News-ը
Միացյալ Նահանգների նախորդ ղեկավարը պատմել է այն բացասական արդյունքների մասին, որոնք առաջանում են քաղաքական գործիչների տարիքի պատճառով: «Եթե դուք նայեք աշխարհին և դիտարկեք խնդիրները, ապա կտեսնեք, որ դրանք, որպես կանոն, ծեր մարդկանց, որպես կանոն, տղամարդկանց ղեկավարման արդյունքն է, որոնք չեն զիջում ճանապարհը»,- հայտարարել է Օբաման:
Նաև, նրա կարծիքով, եթե կանայք ղեկավարեին աշխարհի բոլոր երկրները, ապա մարդիկ կնկատեին կենսամակարդակի և ընդհանրապես բոլոր արդյունքների ընդհանուր բարելավում: Դրա հետ մեկտեղ Օբաման ընդգծել է, որ կանայք տղամարդկանցից «միանշանակ ավելի լավն են», թեև նրանք էլ իդեալական չեն: