Հնդկաստանի երիտասարդ բնակիչը սպանել է իր ամուսնացած ընկերուհուն՝ երեք երեխաների մորը այն բանի համար, որ կինը Facebook-ի իր էջում կեղծել է իր տարիքը: Այս մասին է գրում India Today-ը:
Ինչպես նշվում է, անցած շաբաթ Ջաբալպուրում 22-ամյա երիտասարդը սպանել է 44-ամյա կնոջը, ում հետ սոցցանցի միջոցով երեք տարի շարունակ շփվել էր:
Երիտասարդը կրակել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ ծանոթության պահին կինը 22 տարեկան չի եղել, ինչի մասին նա հավատացրել էր իրեն և որ նա երեք երեխաների մայր է: Նրանք լուսանկարներ չեն փոխանակել և դա նրանց առաջին հանդիպումն է եղել:
Սպանելով իր վիրտուալ ընկերուհուն երիտասարդը ինքնասպան է եղել:
Ոստիկանության տվյալներով՝ տղան գործազուրկ է եղել, իսկ կինը՝ «ձանձրացող» տնային տնտեսուհի: Նրա ամուսինն ու երեք երեխաներն երիտասարդի հետ կնոջ շփման մասին ոչինչ չեն իմացել:










































