Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդել Ժիզել Բունդխենը պարծեցել է ոչ միայն անթերի կազմվածքով, այլև ձայնային տվյալներով, գրում է viva.ua-ն:
Աստղային գեղեցկուհին շարունակում է համագործակցել է H&M մակնիշի և ՅՈՒՆԻՍԵՖ բարեգործական կազմակերպության հետ։ Երեխաներին օգնելու համար միջոցներ հավաքելու նպատակով, մոդելն արդեն երկրորդ անգամ է երգում բրենդի գովազդային արշավում:
Սուպերմոդելը ֆրանսիացի դիջեյ Բոբ Սինքլերի հետ համատեղ ձայնագրել է Blondie խմբի Heart of Glas հիթը: Անկասկած, բիկինիով երգող սուպերմոդելը անհավանական գայթակղիչ տեսք ունի:











































