Այս տարվա մայիսի սկզբին Թբիլիսիում գագաթնաժողով տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարար Դավիդ Զալկալիանին, գրում է «Գրուզիա Օնլայնը»:
Ըստ նրա` գագաթնաժողովին ներկա կգտնվի Վրաստանի բարձրագույն իշխանությունը: Հանդիպումներ տեղի կունենան նախագահի, վարչապետի և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:
«Գագաթնաժողովը մշտական բնույթ է կրում, և այս անգամ միջոցառումն ընդունելու հերթը Վրաստանինն է: Դրա շրջանակներում կքննարկվեն երկրների միջև համագործակցության բոլոր հարցերը: Երկու երկրներն էլ մեզ համար կարևոր են»,- հայտարարել է Զալկալիանին:







































