Monday, 15 06 2026
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար

Ցեղասպանության ծես, համազգային մեռելոց կամ լացողների շերեփը թղթից է լինում. «Տողատակ» Հայկ Կոնջորյանի հետ (տեսանյութ)

Դուք վստահաբար լսել եք Խրիմյան Հայրիկի «երկաթե շերեփի» մասին: Իսկ լսե՞լ եք արդյոք պատմության մյուս մասը:

Երբ Խրիմյան Հայրիկը, որպես Բեռլինի կոնգրես մեկնող հայկական պատվիրակության ղեկավար գնում է Եվրոպա, նրան հարցնում են` ինչպես պետք է կատարեք ձեզ հանձնարարված դիվանագիտական առաքելությունը, եթե եվրոպական ոչ մի լեզու չգիտեք: Իսկ նա պատասխանում է` «Ես պիտի խոսեմ մի լեզվով, որը համաշխարհային լեզու է. ես պիտի լացեմ»: Կոնգրեսից հետո, իր տպավորությունները նա այսպես էր կիսում. «Բեռլինի մեջ բոլոր հպատակ ազգերին հոգեճաշ հարիսա էին բաժանում: Ինձ ուղարկել էիք, որ հայերին հասնող բաժինը վերցնեմ բերեմ: Բոլորը երկաթե շերեփով վերցրին տարան իրենց բաժինը, իսկ իմ շերեփը թղթից էր, որը հարիսայի մեջ լխճվեց, ընկավ մեջը: Ինձ ոչինչ չհասավ, և ես ձեռնունայն վերադարձա»:

Ցեղասպանության տարելիցին ընդառաջ մենք ակտիվորեն վերհիշում ենք մեր դաժան անցյալի, անարդար պատմության, երկաթե շերեփների, իսկ ավելի ճիշտ` դրանց բացակայության մասին: Հիշում ենք, որ թուրքը մնում է թուրք, որ անգլիական նավերը չկարողացան կռվել հայկական լեռներում, որ գերմանացիները օգնեցին թուրքերին, որ ռուսները չօգնեցին մեզ, որ աշխարհն անարդար լռեց, և ուր էր Աստված, երբ կոտորում էին մի ողջ ժողովուրդ:

Բայց ի՞նչ է Ցեղասպանությունը մեզ համար այսօր: Հատուցման պահա՞նջ, որն արտահայտվում է օտարերկրյա դեսպաններին նամակներ հանձնելով այն մասին, ինչը նրանք մեզանից լավ գիտեն: Պահանջատիրությո՞ւն, որն արտահայտվում է ջահերով երթ անելով և թուրքական դրոշն այրելով: Համազգային միասնությո՞ւն, որն արտահայտվում է համահայկական մուրացկանությամբ, երբ Ցեղասպանության նվագի ներքո եռում է ֆինանսական մի կաթսա, որտեղից դուրս եկող փողերի զգալի մասն անհետանում է կասկածելի պայմաններում: Հայրենիքի նկատմամբ կարո՞տ, որն արտահայտվում է ոչ թե այնտեղ ապրելու, այլ այնտեղ մեռնելու ցանկությամբ, որովհետև հեշտ է սիրել հայրենիքը հեռվից, երբ պարտավոր չես ամեն օր ապացուցել սերդ: Զոհերի ոգեկոչո՞ւմ, որն արտահայտվում է ամեն տարի Ծիծեռնակաբերդ բարձրանալով, իսկ հետո այդ մասին առնվազն մեկ տարով մոռանալով: Սա կարծես համազգային մեռելոց լինի` հայրենասիրական ելևէջներով:

Այսպիսին է Ցեղասպանության ծեսը: Այո՛, ծեսը, որովհետև այստեղ ամեն ինչ հաստատված է և կրկնվող: Մենք անընդհատ կատարում ենք նույն քայլերը, բայց ակնկալում տարբեր արդյունքներ: Մենք համեմատվում ենք հրեաների հետ, զուգահեռներ տանում Ցեղասպանության և Հոլոքոստի միջև: Բայց հրեաները չկաղապարվեցին զոհի հոգեբանության մեջ, Հոլոքոստը չդարձավ նրանց բարդույթը: Նրանք Հոլոքոստը սարքեցին իրենց բրենդը, որը մինչ այսօր մատուցում են ողջ աշխարհին` արվեստի, գիտության, քաղաքականության և մի շարք այլ ուղղություններով: Իսկ մեզ համար Ցեղասպանությունը մեր դաժան անցյալի վկան է, որով մենք պահում ենք աշխարհի ամենից բազմաչարչար ազգի մենաշնորհը: Մեր գործողություններն առօրյա հռետորաբանությունից հեռուն չեն գնում: Շարունակում ենք մեղադրել աշխարհին և արդարության կոչեր անում, ամեն տարի թախանձագին սպասում ենք Օբամայի հերթական ելույթին, Ցեղասպանության մասին երգեր գրում` համեմված գավառական հայրենասիրությամբ և լացուկոծով: Այս ամենն ուղեկցվում է ֆեյսբուքյան քաջնազարությամբ, թուրքերին կոտորելու բոցաշունչ կոչերով, հայրենասիրական fashion-ի նորանոր նմուշների ցուցադրմամբ: Մեկ օր անց բոլորը վերադառնում են իրենց առօրյա կյանքին, գնում են Անթալիա հանգստանալու, կաշառում են դասախոսին, գողանում են պետությունից: Բայց ամենակարևորը, որ այս ամենը տեղի է ունենում Արարատի՛ հայացքի ներքո:

Մի բան ակնհայտ է` եթե մենք շարունակենք նույն բանն անել նույն ոճով, միշտ կունենանք նույն արդյունքը: Մենք պետք է լուծենք Ցեղասպանության և դրա հետևանքների հարցը: Բայց նախ և առաջ, մենք պետք է փոխենք մեզ ու լուծենք մեր ներքին խնդիրները: Որովհետև մի երկրում, ուր իշխանությունը կեղեքում ու թալանում է հազարավոր ողջերին, ի՞նչ օգուտ, թե պատվում է միլիոնավոր զոհերի հիշատակը: Մի երկիր, որ չի կարող պահել իր ունեցած մի թիզ հողը, որից ամեն օր հեռանում են մարդիկ, ինչպե՞ս կարող է վերադարձնել իր պատմական հողերը: Եթե քո փողոցներում կրակում են մարդկանց վրա ու մնում անպատիժ, ինչպե՞ս կարող ես պահանջել, որ պատժեն օտարին: Եթե չես կարող հաստատել արդարություն քո երկրում, ինչպե՞ս ես պահանջում արդարություն օտարից: Լացողների շերեփը միշտ էլ թղթից է լինում: Սա չէր հասկացել Խրիմյան Հայրիկն այն ժամանակ, ու, ցավոք, սա չենք հասկանում նաև մենք այսօր: Երկաթե շերեփ ունենալու համար նախ պետք է արժանի լինել երկաթե շերեփին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում