Երևանում թալանել են Վրաստանի դեսպանի ավտոմեքենան: Միջադեպը տեղի է ունեցել Թումանյան փողոցում, դեկտեմբերի 13-ի ժամը 23:30-ի և դեկտեմբերի 14-ի 11:30-ի միջակայքում:
Չարագործները գողացել են 14 D001 AM պետհամարանիշով Mercedes ավտոմեքենայի կողային հայելիները:
Ըստ աղբյուրի, նշված ավտոմեքենան գտնվում է Հայաստանում Վրաստանի դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է դեսպանին: