Իրանի և Ադրբեջանի սահմանի վրա տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը` վկայակոչելով Oyannews կայքը:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 21-ի երեկոյան Իրանի Արդեբիլի շրջանի Խորուզլու գյուղում:
Գյուղի բնակիչները հայտնել են, որ անհայտ անձինք հարձակվել են իրանա-ադրբեջանական սահմանի անցակետի վրա: Նրանք նաև ենթադրում են, որ հարձակման ժամանակ 4 մարդ է սպանվել: Ընդգծվում է, որ նրանցից մեկը ոստիկանության աշխատակից էր, մյուսը`զինվոր, մյուս երկուսը`սովորական քաղաքացիներ: Նշվում է նաև, որ զոհվածներն Իրանի ադրբեջանցիներ են:
Ներկայումս Իրանի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը: Այս կապակցությամբ պաշտոնական հաղորդագրություն առայժմ չկա:










































