Սիրիայի Համա մարզի Քարնազ քաղաքի բնակիչները վերադառնում են իրենց տները, չնայած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարունակական գնդակոծություններին, ինչի հետևանքով նախորդ երեք ամիսների ընթացքում չորս մարդ մահացել է:
Քարնազը գտնվում է Դամասկոսից Հալեպ (Հոմով) ընկած ճանապարհի վրա և համարվում է ռազմավարական բնակավայր, մինչև պատերազմը այստեղ ապրում էր 21 հազար մարդ:
Քարնազի քաղաքային իշխանության խոսքով, ազատագրումից հետո 10 հազար մարդ է վերադարձել: Մարդիկ վերանորոգում են ավերված տները և տնտեսությունները: