Օմսկի 35-ամյա բնակիչ Սերգեյ Կազակովի ութամյա խորթ որդու նկատմամբ բռնության տեսանյութը հայտնվել է համացանցում: Տղամարդը իբր դաստիարակչական նպատակով տղային ստիպել է ծնկի գալ հնդկաձավարի վրա և այդպես ժամերով մնալ: Կազակովի կողմից նկարահանված տեսանյութը հրապարակել է REN TV-ն:
Կադրերում երևում է ծնկի եկած տղան, որին ծեծում է խորթ հայրը: Երկար կանգնելու արդյունքում հնդկաձավարը մտել է երեխայի մաշկի մեջ. բժիշկները հացահատիկը հեռացրել են վիրահատական եղանակով:
Այժմ տղամարդը կալանավորված է: Կազակովի և երեխայի մոր՝ Ալինա Յումաշևայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: