Իսպանիայի հարավում հին ժայռանկար են ոչնչացրել գողերը, որոնք փորձել են նկարը տաշելով պոկել քարից՝ գրում է իսպանական El Mundo-ն:
Անդալուզիայի Սանտա-Ելենայի ազգային պարկի այցելուները հայտնաբերել են, որ ավելի քան 5000 տարեկան նկարը ոչնչացված է:
Անհայտ անձինք փորձել են նկարը տաշելով պոկել քարանձավի պատից, սակայն նրանց փորձերը անհաջողության են մատնվել: Դրա հետևանքով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մաս կազմող ժայռանկարը անվերադարձ ավերվել է:










































