Tuesday, 14 05 2024
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել մանկագիրների և նկարազարդողների ամփոփիչ մրցույթին

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ մանկագիրների և նկարազարդողների մրցույթի եզրափակիչ հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը: Մանկագիրների մրցույթը հայտարարվել էր 2019 թվականի սեպտեմբեր ամսին «IBBY Հայաստան»-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արևիկ» հրատարկչության և «Արտբրիջ» գրախանութի համագործակցությամբ:

Մրցույթին մասնակցել են 18 և բարձր տարիքի ստեղծագործողներ: Մանկապատանեկան արձակի և ստեղծագործության նկարազարդման անվանակարգերում անցկացվող մրցույթի նպատակն էր խթանել մանկագրության և մանկապատանեկան գրքերի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում: Մանկակապատանեկան արձակ անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրած մանկագիր Օլգա Դարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ է հեքիաթի ժանրում գրել, իսկ մինչ այդ գրել է ևս երկու գիրք մանկական բանաստեղծություններ և մեծահասակների համար` գրված լիրիկայի ժանրում: «Գիրքս կոչվում է «Խաղողի երկիր», որը խատուտիկի, խլուրդի և խխունջի արկածների մասին է»,- ասաց Դարյանը:

Հայաստանի ամբողջ աշխարհագրությամբ հավաքագրվել և ժյուրիին է ներկայացվել 79 ստեղծագործություն և 41 նկարազարդում: Մրցանակաբաշխությունն ուղեկցվում էր համերգային ծրագրով, որտեղ ելույթ ունեցան կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, երգիչ Գոռ Սուջյանը: Նախագահի տիկինը, ով նույնպես մանկագիր է, հանձնեց հատուկ մրցանակ: «Այսպիսի մրցանակաբաշխությունները կարևոր են շնորհալի և տաղանդավոր գրողներ հայնաբերելու համար»,- նշեց Նունե Սարգսյանը:

Առաջին տեղը զբաղեցրած անձանց մրցանակն է ուղևորություն արտերկիր, որտեղ նրանք կանցնեն վերապատրաստման դասընթաց իրենց մանսագիտական հմտությունները զարգացնելու նպատակով: ՀՀ նախագահի տիկինը նաև շեշտեց, որ ինքը հետագայում ցանկանում է մասնակցել վերապատրաստում անցած նկարազարդողի և մանկագրի դասընթացներին, քանի որ ինքն էլ է մանկագիր և իրեն շատ նրբություններ հետաքրքիր են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում