Բելգիայի և Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչներն առաջիկա օրերին հանդիպում կանցկացնեն Սիրիայում արմատական իսլամիստական խմբավորումների կողմից կռվող իրենց քաղաքացիների մասին տեղեկատվություն փոխանակելու և նրանց ի հայտ բերելու նպատակով: Այս մասին հայտնել է Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ եթե պարզվի Բելգիայի բնակիչների մասնակցությունը Սիրիայում լրագրողների կամ միջազգային մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների առևանգմանը, հայրենիքում նրանց քրեական հետապնդում է սպասվում:
Հանդիպման անցկացման մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ տեղեկություն է հայտնվել ֆրանսերեն խոսող ծայրահեղականների մասին, ովքեր 10 ամիս պատանդ էին պահել ֆրանսիացի 4 լրագրողի: Նրանց պատանդ էին վերցրել 2013-ի հունիսին Հալեպում:










































