Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու ցանկության մասին: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Թունբերգը հայտնել է, որ ինքը նախատեսում է տուն վերադառնալ մինչև Ծննդյան տոները, իսկ հետո որոշ ժամանակ հանգստանալ իր գործունեությունից: «Քեզ հարկավոր է հանգստանալ, հակառակ դեպքում դու չես կարողանա անընդմեջ զբաղվել դրանով», – ասել է նա:
Time լրատվամիջոցը Թունբերգին հայտարարել է տարվա մարդ: Լուսանկարը, որում նա պատկերված է Պորտուգալիայում օվկիանոսի ափին, հրատարակչության աշխատակիցները ստորագրել են «Պատանեկության ուժը»: Ակտիվիստն ինքը «մի փոքր զարմացած» էր նման որոշումից, բայց նա հույս ունի, որ իր կոչերը վերջապես լսելի կլինեն: