ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է օգնել Ուկրաինային նվազեցնել կախումը ռուսական գազի մատակարարումից: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Կիևում մամլո ասուլիսի ժամանակ:
«Ամերիկյան խմբերը (փորձագետների) ներկայում աշխատում են Ուկրաինայում ու հարևան երկրներում, որ կարողանան օգնել Ուկրաինային մեծացնել էներգառեսուրսների ընթացիկ պաշարները: Կառավարական ներդրումների ու ճիշտ որոշումների հետ Ուկրաինան կարող է նվազեցնել իր կախվածությունը ներկրվող էներգառեսուրսից»,- հայտարարել է Բայդենը:
«Բայդենը ժամանել է Կիև երկօրյա այցով, որի ընթացքում ինչպես սպասվում է, նա կհայտարարի Ուկրաինային տեխնիկական օգնություն տրամադրելու մասին, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև կքննարկի երկրի արևելքում իրավիճակին վերաբերող հարցեր:







































