Միացյալ Նահանգները և Չինաստանը համաձայության են եկել առևտրային գործարքի առաջին մասի շուրջ, որը նախատեսում է չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերի փուլային վերացում: Այս մասին հայտնել են Չինաստանի առևտրի նախարարությունից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ սակագների չեղարկման դիմաց Չինաստանը համաձայնել է ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքներ և էներգակիրներ գնել: Նա նաև նշել է, որ նախկինում ներդրված 25 տոկոս սակագները կմնան ուժի մեջ, իսկ 15 տոկոսները՝ երկու անգամ կկրճատվեն: ԱՄՆ նախագահի, խոսքով համաձայնագրի երկրորդ մասը պետք է կնքվի մինչև 2020 թվականի նախագահական ընտրությունները: