Առաջին մարդիկ Աֆրիկայից ավելի վաղ են հեռացել, քան համարվում էր՝ ասվում է ամերիկացի գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում:
Նրանք կարողացել են նման եզրակացության գալ՝ համեմատելով 10 աֆրիկացի և ասիացի մարդկանց պոպուլյացիայի գանգի կառուցվածքն ու ու գենետիկ տարբերությունները:
Հետազոտողների կարծիքով՝ մարդիկ առաջին անգամ Աֆրիկայից Ասիա են հեռացել 130 հազար տարի առաջ, իսկ 50 հազար տարի առաջ նրանք ուղևորվել են Եվրասիայի հյուսիս:
Այդպիսով՝ Աֆրիկայից մարդկանց հեռանալու ավանդական տեսությունը դարձյալ ենթարկվել է կասկածի:









































