Թուրքիայի Չորում նահանգի Օսմանջիկ քաղաքում հարյուրից ավելի աղջիկներ են թունավորվել գազից, նրանցից հինգի վիճակը ծանր է: Նրանք վերականդանացման բաժանմունքում են:
«Գազի արտահոսքի պատճառով 103 աղջիկ է թունավորվել Օմեր Դերինդերի վարժարանի կանանց համար նախատեսված հանրակացարանում», – ասվում է նահանգապետի վարչակազմի հայտարարության մեջ: