Ալժիրում նախագահական ընտրություններ են ընթանում, որոնք ուղեկցվում են բողոքի զանգվածային ակցիաներով:
Հազարավոր ալժիրցիներ դուրս են եկել փողոց իրենց բողոքն արտահայտելու «հին ռեժիմի» ներկայացուցիչների և նրանց կազմակերպած ընտրությունների դեմ:
Ալժիրի նախագահի պաշտոնին հավակնում Է հինգ թեկնածու: Նրանք բոլորը բարձր պաշտոններ են զբաղեցրել նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի իշխանության ժամանակ, ինչը հարուցում Է բազմաթիվ ալժիրցիների դժգոհությունը: Ամենաուժեղ թեկնածուն համարվում է նախկին վարչապետ, «Թալայիա ալ-Խուրիաթ» կուսակցության ղեկավար 75-ամյա Ալի Բենֆլիսը:
Ալժիրի իշխանությունները հույս ունեն, որ ընտրությունները վերջ կդնեն երկրում ստեղծված քաղաքական անկայունությանը, որը սկվել է այս տարվա փետրվարից: Լայնածավալ ցույցերի արդյունքում գրեթե քսան տարի երկիրը ղեկավարած Աբդելազիզ Բուտեֆլիկան ստիպված եղավ հրաժական տալ: