ԱՄՆ արդարադատության նախարարությունը պետք է ԶԼՄ-ներին տրամադրի գաղտնի փաստաթղթեր, որոնցում նշվում են Վաշինգտոնի հրամանով անօդաչուների օգնությամբ ահաբեկչության մեջ կասկածող և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող մի շարք անձանց ոչնչացման իրավական հիմքերը: Այս մասին ասվում է Նյու Յորքի երկրորդ դաշնային շրջանի վերաքննիչ դատարանի որոշման մեջ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Այդ կերպ ոչնչացված գրոհայինների թվում է «Ալ-Քաիդայի» պարագլուխներից մեկը՝ ԱՄՆ քաղաքացի Անվար Ալ-Ավլակին: Նա սպանվել էր ամերիկյան անօդաչուի հրթիռային հարվածից 2011-ին՝ Եմենում:
Դրանից հետո The New York Times-ն ու Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը Մանհեթենի դատարանի միջոցով ԱՄՆ արդարադատության նախարարությունից պահանջեցին տեղեկատվական ազատության մասին օրենքի հիման վրա իրենց տրամադրել փաստաթղթեր, որոնցում պարզաբանվում է, թե ինչ իրավական նորմերով է առաջնորդվել վարչակազմը՝ տալով Ալ-Ավլակիին և ԱՄՆ այլ քաղաքացիների ոչնչացման հրաման: Իրավապաշտպան կազմակերպություններն ԱՄՆ-ի գործողություններն անվանել էին անօրինական, քանի որ ԱՄՆ-ն Ալ-Ավլակիի ձերբակալման փորձ չէր արել:
2013-ի հունվարին Մանհեթենի դատարանը մերժել էր այդ հայցի բավարարումը:






































