Championat-ը ներկայացրել է Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակը։
Այն գլխավորում է Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով գեղեցիկ հարվածով գրավել էր Կազանի «Ռուբին»-ի դարպասը:
Երկրորդ տեղում է Մախաչկալայի «Անժի»-ի հարձակվող Ֆյոդոր Սմոլովը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Ռիկարդո Լաբորդեն։







































