Կիևում ցուցարարներն իրավունք ունեին գրավել շենքերը, քանի նրանք ունեին դրա թույլտվությունը, մասնավորապես՝ իշխանությունների կողմից: Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը:
«Չի կարելի Կիևում իրավիճակը համեմատել Արևելյան Ուկրաինայում տեղի ունեցողի հետ: Կիևում այն ամենը, ինչ զբաղեցրել են ցուցարարները, զբաղեցրել են արտոնագրերի համաձայն՝ կառավարության թույլտվությամբ, որի համաձայնությունը տվել էր Գերագույն ռադան, կամ էլ շենքի սեփականատերերի հետ պայմանագրի առկայությամբ»,- ասել է Նուլանդը:








































