«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած նախորդ շաբաթ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ՕԵԿ-ը հայտարարեց իշխանական կոալիցիան լքելու մասին, սակայն անձամբ Բաղդասարյանը չի կարողանում կտրվել իշխանությունից։
Նա շարունակում է պաշտոնավարել որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ավելին՝ նույնիսկ մեկնել Մոսկվա՝ գործուղման։ Փաստորեն ստացվում է, որ ՕԵԿ-ն այլևս իշխանության մեջ չէ, բայց շարունակում է օգտվել իշխանական բոլոր առավելություններից՝ ծառայողական բնակարան, ծառայողական մեքենաներ, թիկնազոր, գործուղումներ և վերջապես՝ բարձր աշխատավարձ։ Միայն թե, խոստովանենք սա այնքան էլ ազնիվ չէ, երբ մի կողմից՝ կուսակցությունը հայտարարում է ընդդիմություն դառնալու մասին, մյուս կողմից՝ կուսակցության ղեկավարը շարունակում է պաշտոնավարել պետական բարձր դիրքում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Photolure-ի










































