Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը լրագրողի հարցերից խուսափելու համար թաքնվել է կաթնամթերքի սառնարանում, այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:
Good Morning Britain թոք շոուի լրագրողը մոտեցել է Ջոնսոնին և հարցրել, թե արդյոք նա պատրաստվում է մասնակցել իրենց հաղորդմանը: Վարչապետը պատասխանել է․ «Մեկ րոպեից կմոտենամ» և իր օգնականների ուղեկցությամբ մտել սառնարան:
Հիշեցնենք, ամիսներ առաջ լրագրողները ստիպել են Բորիս Ջոնսոնին խոստովանել կոկաինի օգտագործման մեջ: Նա նշել է, որ երբեք չի թաքցրել այն փաստը, որ մի անգամ թմրանյութ է օգտագործել ու հավելել, որ այդ մասին լրագրողները իրեն 15 անգամ հարցրել են: