Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարար Աբդալլահ էր-Ռուբայան պաշտոնանկ է արվել: Այս մասին ասվում է արքայական հրամանում: Գերատեսչության ղեկավարի պաշտոնը կհանձնվի աշխատանքի նախարար Ադել Ֆաքեհին, գրում է ITAR-TASS-ը:
Փորձագետները նշում են, որ հրաժարականի հնարավոր պատճառն այն է, որ նախարարը չի կարողացել պայքարել տարածվող կորոնավիրուսի դեմ: Միայն ապրիլի 20-ին լաբորատորիան հաստատել է վարակի ևս 13 դեպք:









































