ԱՄՆ-ը թունաքիմիկատների օգտագործման նշաններ է հայտնաբերել Կաֆր Զիթա քաղաքի մերձակայքում` ապրիլյան բախումների ժամանակ և ստուգել է Սիրիայի իշխանության պատասխանատու լինելու մասին պնդումները: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքիին:
«Մենք թունավոր արտադրական քիմիկատների օգտագործման նախանշաններ ենք տեսնում»,- ասել է նա:
Ամերիկացի դիվանագետի խոսքերով` խոսքը Սիրիայի Կաֆր Զիթա քաղաքում քիմիական նյութերի հնարավոր օգտագործման մասին է:








































