Կես դար առաջ, 1964թ. ապրիլի 20-ին կայացել է աշխարհում առաջին տեսազանգի սեանսը, երբ Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսին Bell Telephone ընկերությունը ներկայացրել է Picturephone տեսահեռախոսները: Այն կազմված էր երկու մասերից՝ սև-սպիտակ էկրանից և տեսախցիկից, գրում է hitech.vesti.ru-ն:
Մտնելով հատուկ խուցը և նստելով բարդ սարքավորման առջև՝ ցուցասրահի այցելուն կարող է տեսնել հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող մարդուն, շփվել նրա հետ: Մի քանի ամիս անց AT&T ընկերությունը Նյու Յորքում, Վաշինգտոնում և Չիկագոյում տեղադրել է Mod 1 Picturephone-ը՝ առաջինը սկսելով տեսակապի առևտրային ծառայություններ մատուցել:
1971թ. ծրագիրը փակվել է, սակայն ընկերությունը տեսազանգերը վերականգնելու փորձեր կրկին արել է 1992թ.՝ թողարկելով VideoPhone 2500 մոդելը:
Այն գունավոր բացովի LC էկրան ուներ և նախկինի պես թանկ արժեր: Արդյունքում, AT&T-ն սարքավորման գինը 1500 դոլարից նվազեցրել է մինչև 1000 դոլար, այնուհետև սկսել է վարձով տալ օրական 30 դոլարով:
Տեսազանգերը լայնորեն տարածվել են միայն 2003թ. օգոստոս ամսից, երբ հայտնվեց Skype-ը, իսկ համացանցն ու վեբ-տեսախցիկներով նոութբուքերը ամենուր հասանելի դարձան:














































