ԱՄՆ-ի Կոնգրեսը 2020թ-ի պաշտպանական բյուջեում ներառել է ռուսական «Северный поток-2» և «Турецкий поток» գազատարների վրա պատժամիջոցների կիրառումը:
Պատժամիջոցների կիրառումը բացատրվում է որպես «Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման» միջոց: Նույն փաստաթղթով արգելվում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը «Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների չարագործ գործնեության հակազդեցության ընդլայնման նպատակով»:
Ի դեպ, Bild գերմանական պարբերականի տվյալներով, վտանգի տակ են նաև մի քանի գերմանական ընկերություններ, որոնք համագործակցում են «Газпром»-ի հետ: