Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Երևանում տեղի են ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա շրջանակներում դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի են ունեցել օրվա խորհրդին նվիրված մի շարք միջոցառումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«ՄԱԿ հայաստանյան գրասենյակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որի շրջանակներում տեղի ունեցավ նաև ՀՀ ԱԳ նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից հայտարարված «Ցեղասպանության կանխարգելում» թեմայով ելույթ-շարադրությունների մրցույթի արդյունքների ամփոփում: Մրցույթի հաղթողներ Արթուր Աղաջանյանին, Նանե Մամաջանյանին և Ասյա Գասպարյանին հանձնվեցին պատվոգրեր և դրամական պարգևներ, իսկ Մարտին Միրզոյանին և Անահիտ Ղազախեցյանին շնորհվեցին խրախուսական մրցանակներ։

Մրցույթի մասնակիցներն իրենց ելույթներում անդրադարձ կատարեցին ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին միջազգային կոնվենցիայի ընդունման պահից առ այսօր աշխարհում տեղի ունեցած ցեղասպանություններին, դրանց դրդապատճառներին, հետևանքներին և կանխարգելմանն ուղղված հնարավոր գործողությունների իրականացմանը:

Իր ելույթում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնավորապես նշեց․ «Հայաստանը հետևողականորեն բարձրաձայնել է վաղ կանխարգելման կարևորության և առաջնայնության մասին, ինչը պահանջում է բավարար կարողություններ իրավիճակների վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերման, ուսումնասիրման և դրանց արձագանքելու համար, որոնք չլուծվելու դեպքում կարող են հանգեցնել անվերահսկելի վատթարացումների՝ ընդհուպ մինչև զանգվածային ոճրագործությունների իրականացումը։ Վաղ կանխարգելումը նշանակում է վաղ գործողություններ, որոնց առանցքը իրազեկվածությունն է: Կանխարգելումը սկսվում է հենց ազգային մակարդակով»։

Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայության մարմինների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Նույն օրը՝ առավոտյան, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ միասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց սուրբ նահատակների հիշատակին։ ԱԳՆ աշխատակազմը՝ ԱԳ նախարարի խորհրդականների գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցեց նաև Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի, Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթողի և Ասորի ժողովրդի 1915թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։

Նույն օրը՝ երեկոյան Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից կազմակերպվեց համերգ, որին բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը»,- ասվում էհաղորդագրության մեջ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում