Apple-ի նախկին տնօրեն Ջոն Սկալին The Times of India-ին տված հարցազրույցում հայտնել է, որ իր կարծիքով՝ Սթիվ Ջոբսի «արտաքսումը» ընկերությունից 1985-ին եղել է մեծ սխալ, ու ինքը զղջում է, որ մասնակցել է դրան:
Ինչպես հայտնում է The Register պորտալը, իր հարցազրույցում Սկալին հայտարարել է, որ իր կարծիքով՝ 30 տարի առաջ ինքը պետք է մեղմեր դիրքորոշումը Ջոբսի նկատմամբ ու գնար ինչ-որ փոխզիջման:
Միևնույն ժամանակ, Սթիվը, որը հաղթականորեն վերադարձել էր Apple 1997-ին, եղել է ավելի փորձառու ղեկավար, ասում է Սկալին:
Հենց այդ ժամանակ էլ Ջոբսը կարողացավ վերածնել Apple-ը մոխրից:
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Սթիվ Ջոբսը եղել է կոնֆլիկտային անձնավորություն»,- գրում է պարբերականը:
Սկալին նշում է, որ Apple-ի տնօրենների խորհուրդը ոչ քիչ դեր է խաղացել Ջոբսի հեռացման գործում:









































