Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Եթե նախկինում «պրեստիժ» էր ծխելը, հիմա ավելի «պրեստիժ» է ծխելը թարգելը: Ես ինքս ծխող եմ, բայց մտածում եմ թարգելու մասին»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:
Պատգամավորը գործընկերներին կոչ արեց վերանայել իրենց դիրքորոշումը և կողմ քվեարկել:
Մանրամասները՝ տեսանյութում:








































