Անգլերենի՝ Օքսֆորդի նոր բառարանը (OED) կարող է չափազանց ծավալուն լինել տպագրության համար, գրում է The Daily Mail-ը: Հրատարակության երրորդ տարբերակի թողարկումը հետաձգվում է արդեն 20 տարի, նշում է թերթը: Սպասվում է, որ նոր տարբերակը կրկնակի ծավալուն կլինի ներկայիս բառարանից:
Կազմողների խոսքով՝ OED3-ի աշխատանքները կավարտվեն 2034-ից ոչ շուտ: Բառարանի խմբագիր Մայքլ Փրոֆիթը պատմել է, որ նոր տարբերակի կազմումը դանդաղել է համացանցի պատճառով: «Չնայած համացանցը հեշտացրել է տեղեկության հասանելիությունը, սակայն այն նաև հանգեցրել է դրա ավելցուկի»,- ասել է նա:
Oxford University Press-ի հրատարակիչների խոսքով՝ տպագիր տարբերակը լույս կտեսնի միայն բավարար պահանջարկի դեպքում: Այդ դեպքում բառարանը կազմված կլինի 40 հատորից (1989-ի հրատարակությունը կրկնակի պակաս էր):
Փրոֆիթը OED3-ի վրա աշխատում է 1994 թվականից, 70 մասնագետից կազմված թիմի հետ:









































