Thursday, 18 06 2026
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է

Օլանդը կմասնակցի ապրիլքսանչորսյան միջոցառմանը Փարիզում. «Ազատություն»

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 24-ի երեկոյան Փարիզի Կանադա հրապարակում՝ Կոմիտասի արձանի առջև: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հաստատել է այս տեղեկատվությունը: 

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը այսօր Armenews կայքում հրապարակել է հաղորդագրության այդ մասին՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, որը «Հանրապետության նախագահի միջոցով հարգանք կմատուցի Հայոց ցեղասպանության մեկևկես միլիոն զոհերի հիշատակին»: «Դա նշանակալի իրադարձություն է, որը պետք է գնահատել ըստ արժանվույն՝ նկատի ունենալով Ֆրանսիայի միջազգային հեղինակությունը», – ասված է հաղորդագրությունում:

«Հանրապետության նախագահի ներկայությունը ցույց է տալիս նրա հավատարմությունը իր հանձնառությունների հանդեպ», – հաղորդագրությունում ընդգծել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ նկատի ունենալով նախագահական ընտրարշավի ժամանակ Ֆրանսուա Օլանդի տված խոստումը Հայոց ցեղասպանության տարելիցի արարողություններին իր ներկայությունը բերելու մասին:

Ֆրանսիական պետության ղեկավար ընտրվելուց ի վեր Օլանդը առաջին անգամ է ներկա լինելու ապրիլքսանչորսյան պաշտոնական արարողությանը:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում