Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին դարպասապահ Անզոր Կավազաշվիլին «Спорт Экспресс»-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին, քննադատության արժանացրել «Սպարտակ»-ի խաղը:
«Ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչու էր առաջին րոպեներից խաղադաշտ դուրս եկել Էբերտը: Տեղաշարժ կար, բայց օգտակար գործողության գործակիցը գրեթե զրոյի էր հավասար: Օզբիլիսն, իհարկե, ակտիվացրեց խաղը:
Ի՞նչ մեդալների մասին է խոսքը, գրողը տանի: Մրցաշրջանը ձախողված է: Թող շարունակեն խաղադաշտ դուրս բերել Էբերտներին ու Կարիոկաներին»,- նշել է Կավազաշվիլին:







































