Tuesday, 14 05 2024
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան

Ադրբեջանն ուզում է աշխարհին ցույց տալ, որ ինքը տոլերանդ պետություն է

Չնայած վերջերս Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների կատարած փոխայցերին՝ մենք ականատես ենք, որ լարվածությունը սահմանում չի թուլանում, հակառակորդի հրազենից վիրավորվում են զինծառայողները։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այդ նախաձեռնությունն այնքան էլ հեռանկարային չէ, քանի որ Ադրբեջանն ուզում է աշխարհին ցույց տալ, որ ինքը տոլեռանդ պետություն է։ Եվ այդ փոխայցերն էլ, ըստ նրա, տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։

«Ես այդ փոխայցերին չեմ վերաբերում որպես հեռանկարային քայլ և չեմ կարծում, որ կա Ղարաբաղի հարցում խաղաղ կարգավորման հեռանկար։ Եթե ուշադիր հետևեք այն հայտարարություններին, որ արել էին Բաքու այցելած հայ լրագրողները և Հայաստան եկած ադրբեջանցի լրագրողները, կտեսնեք, որ այստեղ որևէ ձեռքբերման և արդյունքների մասին խոսելն անիմաստ է։ Հասկանալով, որ այդ փոխայցերը հանրությանը և իշխանություններին խաղաղության նախապատրաստելու փորձ են, դրա համար էլ միջնորդները ջանքեր չեն խնայում, միևնույն է, կարծում եմ, որ այն անհեռանկարային գործընթաց է։ 2000-ականներին էլ եղել են նման նախաձեռնություններ, սակայն դրանք ոչ մի տեղ չեն տարել։ Այն ժամանակ կար նախաձեռնություն՝ Ռուսաստանում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ։ Հայաստան էր եկել Փոլադ Բյուլբյուլօղլին՝ որպես պաշտոնյա, սակայն փորձը ցույց տվեց, որ նման նախաձեռնություններն արդյունք չեն տալիս»։

Նկատեցինք, որ դեկտեմբերի 4-7-ը սպասվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանի և ՀՀ արտգործնախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազանուրյանի այցը Բաքու՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին մասնակցելու նպատակով։

ԶԼՄ-ներում հնչում են մեկնաբանություններ, որ լրագրողների այցին հաջորդում է պաշտոնյաների այցը, որը կարող է ունենալ խաղաղասիրական նպատակներ։

«Դա միջազգային միջոցառում է, չեմ կարծում, թե դա պայմանավորված է այն բանով, որ լրագրողները գնացել են, պաշտոնյաներն էլ են գնում։ Չեմ կարծում, թե պետք է մեկը մյուսի հետ կապել»,- ասաց միջազգայնագետը։

Լուսանկարում՝ ադրբեջանցի լրագրողները Երևանում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում