ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը կողմ է արտահայտվել 2022թ. Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ձմռանն անցկացնելու գաղափարին:
Բլատերը վստահ է, որ Քաթարի եղանակային պայմանները հնարավորություն չեն տա մրցաշարն անցկացնել ամռանը: Հունիս-հուլիս ամիսներին Քաթարում ջերմաստիճանը զրոյից բարձրանում է մինչև 50 աստիճան:
«2022թ. աշխարհի առաջնության անցկացման լավագույն ժամանակահատվածը տարեվերջն է: Պետք է իրատես լինել. ամռանը Քաթարում ֆուտբոլ խաղալ հնարավոր չէ:
Կարծում եմ՝ մրցաշարի անցկացման ժամկետը կփոխվի այս տարվա ավարտին»,- Բլատերի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:











































