Իրաքի մայրաքաղաք Բաղդադում զինված մարդիկ հարձակվել են ցուցարարների վրա։ Կրակահերթի հետևանքով մահացել է առնվազն 50, տուժել՝ ավելի քան 130 մարդ:
Al Arabiya տվյալներով, զինված խումբը մեքենայով մոտեցել է հրապարակին, որտեղ հավաքված են եղել ցուցարարներ, ու սկսել է կրակել նրանց ուղղությամբ: Կրակահերթը տևել է մի քանի ժամ: Դեռևս ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: