ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին հայտարարությամբ է հանդես գալու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում «Առաջին համաշխարհային պատերազմը. դաշնակիցներ , կերպարներ, կոտորածներ» ժամանակավոր ցուցադրության բացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
«Պետքարտուղար Քերին և նախագահ Օբաման շատ լավ տեղյակ են այս իրադարձությունների մասին: Շատ ուժեղ հայտարարություն է լինելու, որը ընդունում է այն փաստը, որ 1,5 միլիոն հայեր են կոտորվել, բայց, թե ինչ խոսքեր է օգտագործելու նախագահը իր հայտարարության մեջ, ես նրա փոխարեն չեմ կարող ասել»,- պարզաբանել է դիվանագետը:
Մանրամասները՝ «Արմենպրես»-ում
Լուսանկարը` PAN Photo-ի









































