Ֆլորիդա նահանգի Պենսակոլա քաղաքի ռազմածովային ավիաբազայում Սաուդյան Արաբիայից կուրսանտը կրակ է բացել: Միջադեպի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ 11 մարդ:
Ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ կուրսանտը սպանվել է․ վիրավորվել է 2 ոստիկան:
Սա արդեն հրաձգության երկրորդ միջադեպն է վերջին շաբաթվա ընթացքում, որը տեղի է ունենում ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմաբազաներում:
King Salman of Saudi Arabia just called to express his sincere condolences and give his sympathies to the families and friends of the warriors who were killed and wounded in the attack that took place in Pensacola, Florida….
— Donald J. Trump (@realDonaldTrump) December 6, 2019